Jump to content

Դելարա Դարաբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դելարա Դարաբի
պարս.՝ دلارا دارابى‎
Ծնվել էսեպտեմբերի 29, 1986(1986-09-29)
ԾննդավայրՌաշթ, Իրան
Վախճանվել էմայիսի 1, 2009(2009-05-01)[1] (22 տարեկան)
Մահվան վայրՌաշթ, Իրան
Քաղաքացիություն Իրան
Մասնագիտություննկարչուհի, բանաստեղծուհի և գրող
Թեմաներպոեզիա

Դելարա Դարաբի (պարս.՝ دلارا دارابى, սեպտեմբերի 29, 1986(1986-09-29), Ռաշթ, Իրան - մայիսի 1, 2009(2009-05-01)[1], Ռաշթ, Իրան), գիլանցի կին, որը 2003 թվականին հոր զարմուհու սպանության համար ենթարկվեց մահապատժի։ Չնայած այն բանին, որ Դելարան ընդունել էր իր դեմ մեղադրանքը, հետագայում պետք պարզվեր, որ նա իր վրա է վերցրել իր փեսացուի՝ Ամիր Հուսեյնի կողմից կատարված հանցագործությունը, ենթադրելով որ այդպիսով դատարանը կարող է անմեղսունակ համարել նրան՝ հաշվի առնելով անչափահասության փաստը[2]։ Դելարան տասնյոթ տարեկան էր, իսկ նրա փեսացուն՝ տասնիննը[3]։

Մինչ մահապատիժը Դելարան հինգ տարի անցկացրեց բանտում։ Այդ տարիների ընթացքում բացահայտվեց նրա սերը նկարչության հանդեպ։ Նա սկսեց և ավարտին հասցրեց մի քանի աշխատանքներ, որոնք արտահայտում էին նրա ազատատենչ ոգին։ Բանտարկության մեջ է լույս տեսել նաև նրա՝ "Բանտ" ("Prison") պոեմը, որը հոգեբանական և փոհափիլիսոփայական աշխատություն է՝ բանտում անցկացրած տարիների մասին[4]։ Նրա արվեստի հավաքածուն ցուցադրվել է Թեհրանում՝ Դելարայի ազատության համար պայքարողների կողմից։

Դուրաբին ծնվել է Գիլան գավառի հյուսիսային Ռաշթ քաղաքում։ Կախաղան է հանվել 2009 թվականի մայիսի 1-ի առավոտյան։ Այս մասին լուրը հայտնել է իրանա-ամերիկյան իրավաբան Լիլի Մազահերը, ով ինֆորմացիան տեղադրել էր Թվիթթերի իր էջում[5]։

Դատավարություն և մահապատիժ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատավարությունն անցկացվեց Ռաշթի դատարանում, որտեղ և նա մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց մահապատժի։ Նրա իրավապաշտպանը Աբդոլսամադ Խորամշահին էր։ Դատավճիռը կարդաց գերագույն դատարանը։ Դուրաբին չընդունեց դատարանի մեղադրանքը և հայտարարեց, որ կողոպուտի ժամանակ, որի ընթացքում տեղի էր ունեցել սպանությունը, նա եղել է դեղերի ազդեցության տակ։ Նրա փեսացուին մեղադրանք առաջադրվեց տասը տարի ազատազրկում՝ հանցագործությանը մասնակից լինելու համար[6]։

Amnesty International-ը հանդես եկավ մի քանի հրապարակային հայտարարություններով[7][8][9][10][11]։

Դուրաբին իր կարճատև կյանքի ընթացքում գրեց մի քանի ստեղծագործություններ։ Նա նկարների և ստեղծագործությունների միջոցով արտահայտում էր իր հոգեվիճակը։ 2008 թվականին Թեհրանում կայացավ նրա նկարիների ցուցահանդեսը, նմանատիպը կայացավ նաև 2007 թվականի ապրիլին Ստոկհոլմում[12][13][14][15][16]։

2007 թվականի հունվարի 20-ին Դուրաբին դիմեց ինքնասպանության՝ կտրելով իր դաստակները։ Նրան տեղափոխեցին հոսպիտալ, որտեղ ցոցաբերվեց առաջին օգնություն[17]։

Մեղմացուցիչ հանգամանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դելարայի պաշտպանների թիվը գնալով մեծանում էր։ Նրանք կոչով հանդես էին գալիս ամբողջ աշխարհում՝ դիմելով տարբեր միջազգային կազմակերպությունների սակայն՝ ապարդյուն[3]։ Amnesty International-ը Դելարային անմեղսունակ ճանաչելու կոչով դիմեց Իրանի կառավարությանը[18]։

Որպես Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի և Երեխայի իրավունքների կոնվենցիանյի անդամ երկիր Իրանը դիվանագիտական պարտավորություններ ուներ մահվան չդատապարտել 18 տարեկանից ցածր անձանց իրենց կատարած հանցագործությունների համար։

Այնուամենայնիվ, 1990 թվականից սկսած Իրանը մահապատժի է ենթարկել ավելի քան 18 երիտասարդների, ովքեր չէին բոլորել իրենց տասնութ տարին։ Դարաբիից առաջ վերջին անչափահաս իրավախախտը, ում նկատմամբ կիրառվել էր մահապատիժը 2005 թվականի դեկտեմբերի 10-ին Ռոստամ Տաջիկն էր[19]։

Համաձայն Իրանի Իսլամական Հանրապետության քրեական օրենսգրքի ՝ երեխաներն իրենց կատարած հանցագործությունների համար քրեական պատասխանատվության են ենթարկվում չափահաս տարիքում։ 1210-րդ հոդվածի 1-ին հավելվածի համաձայն, տղաներն իրավաբանորեն պատասխանատվություն չեն կրում մինչև 15 տարեկան հասակը կատարած սպանության համար[20]։

Դատավճիռը հայտարարելուց հետո սահմանվեց դրա կայացման երկամսյա ժամկետը, որի պատասխանատուն Ռաշթի դատարանն էր[21]։ Դելարա Դարաբին մահապատժի ենթարկվեց 2009 թվականի մայիսի 1-ի առավոտյան ժամը 5:00-ին՝ առանց նրա հարազատների և իրավապաշտպանի նախապես ծանուցմամբ[22]։ Կախաղան հանվելուց ընդամենը մեկ րոպե առաջ նրան հնարավորություն ընձեռվեց օգտվելու ծնողների հետ վերջին անգամ հեռախոսակապ հաստատելու հնարավորությունից և նա խնդրեց, որ փրկեն իրեն, որին հաջորդեց բանտապահի ձայնը `տեղեկացնելով ծնողներին, որ նա պետք է անմիջապես մահապատժի ենթարկվի իր կատարած հանցագործության համար[23][24]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 http://www.payvand.com/news/09/may/1007.html
  2. «Human Rights in Iran». Voice of America. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 22-ին.
  3. 3,0 3,1 King, Tim (2007 թ․ հուլիսի 4). «Teenage Artist on Death Row in Iran Asks World for Help». Վերցված է 2014 թ․ մայիսի 30-ին.
  4. «Delara's Father: "Painters do not destroy. They love to create beauty instead. Delara could in no way destroy life. She could not murder anyone."». sarafrazan. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 22-ին.
  5. Mazahery, Lily. «DelaraDarabi was hanged to death by the terrorist government of Iran today». QuoteURL. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 22-ին.
  6. «Child offender at risk of execution». The Wire. Vol. 37, no. 2. London: Amnesty International. 2007 թ․ մարտի 1. էջ 4. ISSN 1472-443X. Վերցված է 2009 թ․ մայիսի 3-ին.
  7. Iran: Death penalty/ legal concern: Delara Darabi (f), Amnesty International, 2006 թ․ հունվարի 6, Վերցված է 2009 թ․ մայիսի 3-ին
  8. Teen Gets Death Sentence for Resisting Rape, 2006 թ․ փետրվար, Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 17-ին, Վերցված է 2009 թ․ մայիսի 3-ին
  9. Iran: Further information on death penalty / legal concern: Delara Darabi, Amnesty International, 2006 թ․ հուլիսի 31
  10. Iran: Quashing of child offender's death sentence highlights need for urgent legal reform, Amnesty International, 2007 թ․ հունվարի 15, Վերցված է 2009 թ․ մայիսի 3-ին
  11. Iran: Further information on death penalty / legal concern: Delara Darabi (f), Amnesty International, 2007 թ․ ապրիլի 27, Վերցված է 2009 թ․ մայիսի 3-ին
  12. Delara Darabi paintings presentation, Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 7-ին, Վերցված է 2009 թ․ մայիսի 3-ին
  13. STOP Child Executions in Iran, Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 23-ին, Վերցված է 2009 թ․ մայիսի 3-ին
  14. Delara's painting exhibition: April 28, 2007 Amsterdam, 2007 թ․ ապրիլի 3, Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 12-ին, Վերցված է 2009 թ․ մայիսի 3-ին
  15. Darabi, Delara (2007 թ․ ապրիլի 30), Prison by Delara Darabiدلارا دارابى.... زندان, Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 14-ին, Վերցված է 2009 թ․ մայիսի 3-ին
  16. Darabi, Delara (2007 թ․ մայիսի 2), While Free: by Delara Derabi, Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 12-ին, Վերցված է 2009 թ․ մայիսի 3-ին
  17. پدر دل آرا در گفت وگو با "اعتماد"؛ براي اثبات بي گناهي دخترم تلاش مي کنم [Delara's father in an interview with "Etemaad"; I'm trying to prove my innocence]. Etemaad (Persian). 2007 թ․ փետրվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 3-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. Stop child executions: Delara Darabi, Amnesty International, 2009 թ․ մայիսի 1, Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 22-ին, Վերցված է 2009 թ․ մայիսի 3-ին
  19. UA 306/05, MDE 13/075/2005, 2005 թ․ դեկտեմբերի 6
  20. Islamic Republic of Iran and Penal Codes
  21. Delara Darabi executed in Iran, Amnesty International, 2009 թ․ մայիսի 1, Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 13-ին, Վերցված է 2009 թ․ մայիսի 3-ին
  22. Soares, Claire (2009 թ․ մայիսի 4). «Delara Darabi: 'Oh mother, I can see the noose'». The Independent. Վերցված է 2014 թ․ մայիսի 22-ին.
  23. Tait, Robert (2009 թ․ մայիսի 2). «Outcry as Iran executes artist over juvenile conviction». London: The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 3-ին.
  24. Tait, Robert (2009 թ․ մայիսի 2). «Outcry as Iran executes artist over juvenile conviction». The Guardian. London. Վերցված է 2010 թ․ մայիսի 1-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]